News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Արդարադատության որակի մասով ես լուրջ մտահոգություն ունեմ նաև այսօր։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Ես շարունակում եմ տեսնել կոռուպցիոն ռիսկեր, ես շարունակում եմ տեսնել մասնագիտական պատրաստվածության և պրոֆեսիոնալիզմի խնդիրներ ոչ միայն դատարանում, այլ նաև այլ մարմիններում»,-նշեց նա։

Բադասյանի խոսքով՝ 2020 թվականին կարող ենք ունենալ սահմանադրական բարեփոխումներ․«Վարչապետին ներկայացվել է որոշման նախագիծ, որով նախատեսվում է հանձնաժողովի ձևավորման շուրջ աշխատանքներ իրականացվել, երևի թե այս տարվա վերջին կամ հունվարի սկզբին կհրապարակվի, որով Արդարադատության նախարարությունը անելիք կունենա մրցութային կարգով ընտրել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի քաղհասարակության ներկայացուցիչներին և իրավաբան-գիտնական ներկայացուցիչներին, որպեսզի ապահովի  այս հանձնաժողովի աշխատանքների ներառականությունը, և 2020 թվականին կարող ենք ունենալ սահմանադրական բարեփոխումներ, կարող են դրույթներ լինել, որոնք վերաբերելի են ՍԴ-ին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ