News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հեռահաղոդակցության շուկայում առաջիկայում խոշոր փոփոխություններ են սպասվում. Civilnet.am-ի  տեղեկություններով «Յուքոմը» գնելու է «Վեոն Արմենիա» ընկերությունը, որի ապրանքանիշն է «Բիլայնը»։

Գործարքը կայանալու է 2020-ի սկզբին։ «Յուքոմն» արդեն իսկ դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ տեղեկացնելով առքուվաճառքի մտադրության մասին։

ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը «ՍիվիլՆեթի» հետ զրույցում հաստատեց լուրը. «Բավական բարդ պրոցես է։ Այո՛, մեզ դիմել են՝ տեղեկացնելով գնման մտադրության մասին։ Բայց սա միայն մեր թույլտվություններով չէ, այն պետք է անցնի նաեւ այլ գերատեսչություններով, նախարարություններով, Ազգային անվտանգության ծառայությունը պետք է նաեւ համաձայնություն տա, ապա նաեւ ՀԾԿՀ-ն»։

Բաղրամյանը նշեց, որ գործընթացը դեռ մտադրության փուլում է, «Յուքոմն» այս հարցով ՀԾԿՀ է դիմել ուրբաթ երեկոյան։

Գործընթացում ներգրավվելու է նաեւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ)։ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց` ստացել են դիմում, որով խնդրում են համակենտրոնացնել «Յուքոմն» ու «Վեոն Արմենիան»։ «Տոներից հետո կհարուցվի վարույթ, կուսումնասիրենք փաթեթը, կտեղեկացնենք։ Ես մանրամասներին չեմ տիրապետում, քանի որ առավոտյան ենք ստացել դիմումը, չեմ ուսումնասիրել»,- ասաց Գեւորգյանը։

Նշենք, որ 2015-ի հուլիսին «Յուքոմը» գնել էր «Օրանժ Արմենիան» ընկերությունը՝ էապես ընդլայնելով ներկայությունը շուկայում։ «Վեոն Արմենիան» գնելու դեպքում ֆիքսված կապի շուկայում «Յուքոմը» կդառնա առաջատար։

Մայիսի 3-ին Սիվիլնեթը գրել էր «Յուքոմի» բաժնետերերի մասին։ Ընկերության բաժնեմասերի 24 տոկոսը պատկանում է Գագիկ Խաչատրյանի որդիներին՝ Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյաններին, 10,5 տոկոսը՝ ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Ֆորա բանկին», 6,3 տոկոսը՝ նրա քրոջ ամուսնուն՝ Սուրիկ Պողոսյանին։ «Յուքոմի» մնացած բաժնեմասերը պատկանում են Կիպրոսում գրանցված «Այյու թելեքոմյունիքեյթ» ընկերությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ