Գյումրիի ավտոմաքսատանը երեկվանից կիլոմետրանոց հերթեր են գոյացել: Վարորդները չեն կարողանում մաքսազերծում կատարել:
NEWS.am-ի նկարահանող խումբը տեղում է` փորձելով պարզել ստեղծված իրավիճակը:
NEWS.am-ի հետ զրույցում ոստիկանության աշխատակիցը ասաց, որ մաքսատուն աշխատում է շուրջօրյա ծառայությամբ. «2 մուտքից կատարում ենք մեքենաների նեսթողնման աշխատանքներ, որ խցանումներ չլինի, մեքենաները ազատ տեղաշարժվեն: Խնդիրներ, պրոբլեմներ չկան, քաղաքացիները մոտենում են շնորհակալություն են հայտնում»:
Նշենք, որ վարորդները փորձում են մեքենաները մաքսազերծել մինչեւ դեկտեմբերի 31-ը ժամը 18:00, քանի որ հունվարից հետո մաքսազերծման վճարները զգալիորեն ավելանալու են:
Վարորդները բողոքում են, որ հերթից դուրս անձանց են ընդունում, որի հետեւանքով հերթը, որ մի քանի կիլոմետրի է հասնում, առաջ չի գնում: Նրանք մտավախություն ունեն, որ մինչեւ Ամանոր չեն հասցնի մաքսազերծել իրենց մեքենաները:











