News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի Կոթի համայնքում խմելու ջուր չկա, գազ չկա, այս գյուղը չլիներ ադրբեջանցիները վաղուց մտել էին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կոթի համայնք այցելության ժամանակ ասաց համայնքի բնակիչներից մեկը։

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ իր հերթին տեղեկացրեց, որ առաջին եռամսյակում ջրի հարցը լուծվելու է։

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն էլ տեղեկացրեց, որ մարզում պոմպակայան են կառուցում։

Վարչապետն էլ ասաց բնակիչներին. «Ջրի հարցը պետք է լուծենք, գազն էլ կնայենք»։

Փաշինյանի այդ խոսքից հետո բնակիչներն ասացին. «Խոստացեք, որ գազի հարցը կլուծեք, որ խոստանում եք՝ լինում ա»։

Այնուհետեւ վարչապետը հեռադիտակով նայեց հակառակորդի կողմից հաճախ կրակոցներ հնչեցնելու տարածքը եւ այդ միջոցին իրեն մոտեցավ համայնքի մի բնակիչ, ում ներակայացրին համայնքի ամենաբազմավիրավոր մարդ. «Ինչքան կրակում են, իրեն է կպնում»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենեսուելան հայտարարել է նավթի մատակարարման կոռուպցիոն սխեմաների միջոցով ավելի քան 1 միլիարդ դոլար գողացման մասին
Սաաբը հայտնել է, որ PDVSA-Cripto քրեական գործով կալանավորվել է 67 մարդ...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Նավթի գները շաբաթն ավարտում են զգալի անկումով
Այս շաբաթվա սկզբից Brent-ն էժանացել է 4,9%-ով, WTI-ն՝ 5,6%-ով...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 83,97 դոլար
Նավթի գինը հինգշաբթի առավոտյան բարձրանում է...
Բելառուսում մտածում են երկրորդ ԱԷԿ կառուցելու մասին. Լուկաշենկո
Բելառուսի իշխանությունները մտածում են երկրորդ ատոմակայան կառուցելու մասին...
Ամենաշատ