News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի Կիրանց համայնքում գազ չկա։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 30-ին, Տավուշի մարզի Կիրանց համայնքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց համայնքապետ Կամո Շահինյանը։

Համայնքապետը նշեց, որ Տավուշի մարզի 3 համայնքում չկա գազ։

Վարչապետն էլ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին եւ  ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանին առաջարկեց այդ խնդիր լուծման ուղղությամբ աշխատել. «Սենց գյուղերում պետք են պիլոտային ծրագրերը»։

Նիկոլ Փաշինյանը համայնքապետից հետաքրքվեց՝ արդյոք զբոսաշրջիկներն այցելո՞ւմ են ձմռան այս եղանակին, համայնքապետն էլ պատասխանեց. «Այս պահին չէ, բայց քանի կրակոցներ չկան, զբոսաշրջիկների այցելությունները սկսվել են։ Որ էսպես գնա, լավ է»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ