News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Գյումրու մաքսատանը մաքսզերծման համար հերթ կանգնած մեքենաների քանակն այսօր դեկտեմբերի 30-ի՝ ժամը 16։00-ի դրությամբ 347–ն է եղել։ Այս մասին լրագրողներին հայտնեց Հյուսիսային մաքսատուն-վարչության պետ Ռուսլան Գրիգորյանը։

«Անձամբ եմ հաշվել ավտոմեքենաների քանակը, հերթը ձգվում էր 2 կիլոմետր, ավտոմեքենաների քանակն էլ՝ 347-ն էր, վերջին մեքենան ժամանել էր 30 րոպե առաջ, իսկ առաջինը՝ երեկ՝ գիշերվանից։ Ավտոմեքենաների հերթը հերթը ձգվում էր 2 կիլոմետր»,- ասաց նա՝ նշելով, որ շուրջօրյա ռեժիմի անցնելուց հետո մաքսազերծված մեքենաների քանակը ավելացել է։ Մասնավորապես, ըստ Ռուսլան Գրիգորյանի՝  մեկ օրվա ընթացքում մինչեւ 1885 ավտոմեքենա են մաքսազերծել։

Չնայած հերթերին՝ մեքենաների հոսքը դեպի մաքսատուն ավելանում է։ Ռուսլան Գրիգորյանի խոսքով՝ վարորդների մոտ թյուրըմբռնում կա, թե մեքենան հիմա մաքսային տարածքում տեղակայելու դեպքում այն 2020 թ. կարող են մաքսազերծել 2019թ. դրույքաչափով։

 «Նման բան չկա։ Եթե մեքենան գտնվում է մաքսային տարածում, դա չի նշանակում, որ իրենք վերջացրել են մաքսային ձեւակերպումը։ Պետք է անպայման իրականացնեն մաքսային ձեւակերպում, պետք է համարվի, որ այդ տվյալ մեքենան ձեւակերպում ստացել է 2019 թ.  գործող դրույքաչափերով»,- ասաց նա։

Ավտոմաքսատունն աշխատելու է մինչեւ դեկտեմբերի 31-ը՝ ժամը 00։00-ն։

Նշենք, որ ավտոներկրողները ահազանգել էին մաքսատան բակում լարված իրավիճակի մասին, ինչը, ըստ Գրիգորյանի, իրականությանը չի համապատասխանում. «Ես չեմ տեսնում ինչ-որ լարվածություն, պայթյունավտանգ իրավիճակ, ուղղակի քաղաքացիների քանակը շատ է, արդեն իսկ ժխորը մեծ է։ Առավոտվա դրությամբ քաղաքացիներ կան, որ ձեւակերպումներն ու վճարումներն արել են, սակայն մաքսային տարածքից ավտոմեքենաները չեն հանել, եւ դրսի մեքենաների՝ տարածք մուտք գործելու դեպքում արդեն հոսքը դանդաղել է»։

Դիտարկմանը, որ վարորդները բողոքում են, որ թեեւ օրեր է՝ հերթի մեջ սպասում են, սակայն  հնարավոր է՝ այդպես էլ իրենց հերթը չհասնի այս տարի, Գրիգորյանը վստահեցրեց, որ չկա քաղաքացի, որ մի քանի օր հերթի մեջ լինի։

«Կան միայն, որ մի օր ու կես են հերթի մեջ եղել։ Ես պարզ ասում եմ՝ հարգելի քաղաքացիներ, ինչո՞ւ եք վերջին օրով եկել, որ չհասցնեք։ Եթե մի օր շուտ գայիք, հաստատ կհասցնեին»,– ասաց նա։

Տպել
Ամենաշատ