News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Երեքշաբթի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Իրանին Իրաքում Միացյալ Նահանգների դեսպանատան մոտ անկարգություններ կազմակերպելու մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Իրանը սպանել է ամերիկացի աշխատակիցներից մեկին, բազմաթիվ մարդիկ վիրավորվել են: Մենք խստորեն արձագանքել ենք եւ միշտ կպատասխանենք նման դեպքերում: Այժմ Իրանը կազմակերպում է հարձակում Իրաքում ԱՄՆ-ի դեսպանատան վրա: Նրանք պատասխանատվության կենթարկվեն: Դեռ ավելին, մենք ակնկալում ենք, որ Իրաքը կօգտագործի իր զինված ուժերը դեսպանատունը պաշտպանելու համար»,-թվիթերյան իր էջում գրել է Ամերիկայի առաջնորդը:

Բաղդադում ամերիկյան դեսպանատան առջեւ զանգվածային ակցիա է անցկացվում՝ ի պատասխան Սիրիայի հետ սահմանակից Էլ Քաիմ քաղաքում «Քաթաիբ Հեզբոլահ» շիիթական խմբավորման ճամբարի վրա ԱՄՆ-ի Ռազմաօդային ուժերի հարձակման, որի հետեւանքով զոհվել է 25 մարդ, եւ վիրավորվել առնվազն 50 ապստամբ:

Ինչպես կիրակի հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանը, ԱՄՆ-ը մի քանի հարված է հասցրել Սիրիայում եւ Իրաքում այդ խմբավորման հինգ օբյեկտների ուղղությամբ: Ամերիկայի պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ «Քաթաիբ Հեզբոլահ»-ը պատասխանատվություն է կրում ուրբաթ Քիրքումի մերձակայքում իրաքյան բազայի ուղղությամբ հարվածների համար, որոնց հետեւանքով զոհվել է ամերիկայի քաղաքացի:

Ընդ որում՝ Պենտագոնի ներկայացուցիչը պահանջել է, որ «Իրանն ու նրա խամաճիկային ուժերը «Քաթաիբ Հեզբոլահ»-ից դադարեցնեն ամերիկյան եւ կոալիցիոն ուժերի վրա հարձակումները» եւ հարգեն Իրաքի ինքնիշխանությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ