News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Նոր տարվա կապակցությամբ յակուտացի քանդակագործ Միխայիլ Բոպոսովը գոմաղբից առնետ է ստեղծել, հայտնում է «Комсомольская правда»-ն։

Քանդակը տեղադրված է Ուոլբա գյուղի գլխավոր փողոցում։ Ռելիեֆային «2020» գրառմամբ պատի ֆոնին դրված են երկու գահեր, որոնցից մեկը դատարկ է, իսկ մյուսին մուշտակով առնետ է նստած։ «Մեզ մոտով Օյմյակոն գնացող շատ զբոսաշրջիկներ են անցնում։ Նրանք հաճախ կանգ են առնում եւ լուսանկարվում իմ քանդակների հետ։ Այդ պատճառով այս տարի որոշել եմ ֆոտոգոտի ստեղծել, որտեղ կարելի է նստել գահին եւ լուսանկարվել առնետի հետ»,- «ՅԱՍԻԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Բոպոսովը։

Երկմետրանոց քանդակի վրա աշխատանքը համարյա մեկ ամիս է տեւել։ Դրա համար պահանջվել է երեք տոննա գոմաղբ։ «Ես տասը գլուխ անասուն ունեմ, եւ ամեն օր սահնակներով քիչ-քիչ գոմաղբ էի բերում։ Օրական ընդամենն արել եմ մոտ չորս փոխադրում՝ ամեն անգամ 25 կգ, այսինքն օրական 100 կգ նյութ եմ տեղափոխել»,- պատմել է վարպետը։

Բոպոսովը գոմաղբից արձաններ ամեն ձմեռ է քանդակում։ Առավել հաճախ նա ստեղծում է արեւելյան օրացույցի կենդանիներին։ Անցյալ տարի նա պատրաստել էր երեք խոզուկներ, մինչ այդ՝ սահնակներին լծված շուն, հսկայական աքաղաղ, այծերի ընտանիք, ձիեր եւ օձ։ 2015թ․ քանդակագործը գոմաղբից կերտել էր արմավենիներ, որոնց վրա կապիկներ էին թռչկոտում։ Բացի այդ, նա ստեղծել էր վիշապ, տանկ եւ համացանցում հայտնի Սպասողին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե 2024, այլ 4721 թ. ․ Հայաստանի դեսպանատանը նշել են չինական Ամանորը
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները...
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման...
Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալության ղեկավարը շնորհավորել է ՀԱԵ-ի Սուրբ Ծնունդը
Տոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում, առաջնորդեց Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը...
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ