News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը եւ դրա որոշ դաշնակիցներ փորձել են սաբոտաժի ենթարկել վերջերս կայացած Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի համատեղ ռազմածովային զինավարժությունները, սակայն նրանց փորձերը կանխվել են: Այդ մասին հայտարարել է Իրանի նավատորմի փոխծովակալ Հոսեյն Խանզադին, հաղորդում է Tasnim-ը:

Նրա խոսքով՝ միակ բանը, ինչ կարող էին անել տրանսռեգիոնալ ուժերը, հատկապես, ամերիկացիները, հեռու մնալն էր զինավարժությունների շրջանից եւ իրենց լրտեսական անօդաչու սարքերի միջոցով դրանց հետեւելը: «Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի համատեղ ռազմածովային զինավարժությունների ժամանակ ամերիկացիներն ու նրանց դաշնակիցներն արտահերթ խորհրդակցություն են անցկացրել՝ ուղղված զինավարժությունների գործընթացը խախտելուն»,-ասել է նա՝ հավելելով, որ այդ ծրագրերը կանխվել են:

Նա հայտնել է, որ հաջորդ իրանյան տարում (2020-ի մարտից 2021-ի մարտ) երկիրը պատրաստվում է անցկացնել եւս մեկ ռազմածովային վարժանք Ռուսաստանի եւ Չինաստանի հետ:

Ավելի վաղ ռուսական եւ չինական ռազմածովային ստորաբաժանումներն ավարտել էին «Ծովային անվտանգության գոտի» անունով համատեղ զինավարժությունները հնդկական օվկիանոսում եւ Հորմուզի նեղուցում:

Համատեղ ռազմածովային վարժանքների վերջին օրը երեք երկրների ուժերը կիրառել են ծովահենության դեմ պայքարի եւ Իրանի հարավում՝ միջազգային ջրերում, նավերի վրա հրդեհները մարելու պրակտիկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ