News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բրիտանական Telegraph թերթը ներառել է Հայաստանին հանգստի ամենաարտասովոր յոթ վայրերի ցուցակում նրանց համար, ովքեր փնտրում են նոր տպավորություններ:

«Քրիստոնեության ամենահնչեղ կրոնական փարոսներից մի քանիսը զարդարում են զարմանահրաշ Հայաստանը, այդ թվում՝ 10-րդ դարի լեռնային տարածքում տեղակայված Հաղպատի վանքը, եւ Էջմիածնում աշխարհի ամենահին տաճարը, որը գտնվում է բանուկ եւ մշակութային մայրաքաղաքի՝ Երեւանի ճանապարհին:

Կանգ առեք ժամանակի մեջ՝ ուսումնասիրելով ավանդական հին քաղաք Դիլիջանը, որն անվանում են փոքր Շվեյցարական Հայաստան, եւ վայելեք Սեւանի հմայքը: Դուք նաեւ կիմանաք՝ ինչպես պատրաստել լավաշ, եւ ձեզ համար կբացահայտեք հայկական կոնյակը, որը Ուինսթոն Չերչիլի սիրելի խմիչքներից մեկն էր»,-նշվում է հոդվածում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ