News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 21
USD
388.48
EUR
415.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը


10-ամյա Տավրոս Մկրտչյանը Ամանորի գիշերը պայթուցիկից վնասվածքներով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Նա լրագրողների հետ զրույցում պատմեց՝ առաջին անգամ էր պայթուցիկ պայթեցնում, մեկ անգամ ևս գնել էր, սակայն ինքը չէր պայթեցրել․ «Նոր տարվա գիշերը պայթեցրել եմ, մեծերից էլ կային պատշգամբում, ծնողներս տանը չէին, սակայն գիտեին, որ պայթուցիկ եմ գնել։ Երկրորդ անգամ էի պայթեցնում, առաջին անգամ որ առել էի, ես չեմ պայթեցրել, հայրիկս է պայթեցրել, հայրիկս է սովորոցրել ինչպես պայթեցնել։ Տատիկս ու պապիկս, եղբայրներս հետս էին պատշգամբում, շտապ տարան հիվանդանոց։ Բժիշկն ասաց բութս էր ճղվել, կարել են, մատս է սևացել, եղունգն է սևացել»։

10-ամյա Տավրոսը խորհուրդ տվեց մյուս երեխաներին չօգտագործել պայթուցիկներ․  «Ես չեմ ուզում ընդհանրապես որ պայթուցիկները վաճառեն։ Ես խորհուրդ կտամ բոլորին, որ չօգտագործեն պայթուցիկներ ու ընդհանրապես ներմուծումը Հայաստան արգելեն»։ Նա նաև ասաց՝ իրեն հիմա լավ է զգում։ Ձմեռ պապիկն նամակ գրել է, նվերը իրենց տուն է բերել։

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ պլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունքի բժիշկ Արթուր Հարությունանը ասաց, որ  Ամանորի գիշերը 1:30-ի սահմաններում ընդունվել է 10-ամյա պատանին. «Մեզ մոտ տեղափոխվել է «Թալին» ԲԿ-ից, աջ դաստակի պայթյունային վնասվածքով,  ցուցաբերվել էր առաջին բժշկական օգնություն, վերքը կարվել էր այնտեղ և ուղարկվել էր։ Երեխայի մոտ առկա էր լուրջ վնասվածք, դաստակը ամբողջը պայթյունային վերքերով էր, ունեինք երկրորդ մատի լրիվ անդամահատում, առաջին և երրորդ մատի ոչ լրիվ անդամահատում։ Ցավոք սրտի, անդամահատված սեգմենտը վերականգնման ենթակա չէր, բայց առաջին և երրորդ մատերը հնարավոր եղավ վերականգնել,  բազմաթիվ կոտրվածքներով, ձեռքի մեջ օտար մարմիններ, մկանների ջնջխումով, լուրջ տրավմատիկ վնասվածքով։ Երեխան ժամեր անց վիրահատվել է ընդհանուր անզգայացմամբ, վիրահատությունը տևեց մոտ 3 ժամ։ Ցավոք սրտի սա միակ դեպքը չէր, իրենից հետո էլի դեպքեր ունեինք,  ևս մեկ լուրջ դեպք և մոտ 4 թեթև աստիճանի վնասվածքներով երեխաներ։ Մեզ մոտ սպասարկվել է նաև մեկ մեծահասակ, մնացածը երեխաներ էին, ընդհանուր 6 դեպք։ Դեկտեմբերի 2-ից սկսած դեպքեր են գրանցվել»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մասնակի փլուզում Երևանի Վերին Անտառային փողոցում
Մարտի 21-ին, ժամը 07:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վերին...
Գեղարքունիքի պարեկները փայտանյութով բեռնված մեքենա են հայտնաբերել
Մարտի 18-ին՝ կեսգիշերն անց, Գեղարքունիքի մարզի պարեկները Ճամբարակ…
Քուվեյթի նավթային ընկերությունը արտակարգ դրություն է հայտարարել նավթի թափվելու պատճառով
Ընկերության ներկայացուցիչ Քուսայ Ալ-Համերի խոսքով՝ արտակարգ պատահարի հետեւանքով ոչ ոք չի տուժել․․․
«Ֆոլքսվագեն Ջետան» փախցրել էին Հաղթանակ թաղամասից. այն գտել են Մաշտոցի պողոտայում. գտել են նաեւ փախցնողին
Մարտի 19-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած...
Ավտովթար Մեղրի-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած
Պարզվել է, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Mitsubishi Pajero IO» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Մ․, ծնված 1959 թ.) դուրս է եկել ճանապարհի...
Մեկ շաբաթում գրանցվել է 249 արտակարգ դեպք. տուժել է 100, զոհվել՝ 9 մարդ
Մասնավորապես՝ հրդեհի՝ 182, պայթյունի, քարաթափման, ջրային հաղորդակցման ուղիներին պատահարի, ուժեղ քամու, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ