News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 29
USD
483.91
EUR
533.66
RUB
6.83
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը, որ քաղաքացիները տեսանկարահանեն այն դեպքերը, երբ տնտեսվարողները չեն տրամադրում ՀԴՄ կտրոններ, ֆիզիկական անձանց դարձնում է «գործ ներկայացնողներ», «գործ բստրողներ», իսկ քաղաքացիների կողմից տեսանկարահանումը հղի է շատ վտանգավոր հետևանքներով,  Tert.am-ի հետ զրույցում ասել է  ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

«Յուրաքանչյուր քաղաքացի կարող է բազմաթիվ սուբյեկտիվ հանգամանքներից ելնելով այնքան կեղծ իրավիճակներ ստեղծել, որ ՀԴՄ կտրոնների տրամադրումը վերահսկելու փոխարեն, այն դառնա չարիք հասարակության համար: Այն էլ մեր իրականության պայմաններում, որտեղ «պողոսները» շատ-շատ են»,- ասել է տնտեսագետը:

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է քաղաքացիների տեսանկարահանման հիման վրա տնտեսվարողին տուգանել ՀԴՄ չտալու համար: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ շարունակում է ահազանգեր ստանալ՝ տնտեսվարողների կողմից ՀԴՄ կտրոններ չտրամադրելու վերաբերյալ. «Կարծում եմ՝ սա ճիշտ ճանապարհ է, սակայն իրավաբանները պետք է եզրակացություն տան, թե ինչքանով է այս գաղափարը հակասում է մեր կարգավորումներին, բայց պետք է գնալ այդ ճանապարհով, որովհետև խոսքն ազգային հարստության մասին է»,- ասել էր վարչապետը:

Ըստ Վարդան Բոստանջյանի՝ պետությունը պետք է ունենա կանոնակարգման այնպիսի մեխանիզմներ, որոնք կբացառեն կամ նվազագույնի կհասցնեն անհատի դերը վերահսկողական գործընթացում.  «Հասարակութունը պետք է զբաղված լինի ռացիոնալ, արդյունավետ գործունեությամբ: Հիմա ստացվում է, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր հիմնական գործը թողած զբաղվի դրանցով: Բացի այդ, փաստորեն, ուղեղային փոքր հնարավորություններ ունեցողներին, հոգով չար սուբյեկտներին հրավիրում ես գործունեության, որի հետևանքով ոչ թե նրանք օգուտ են բերում, այլ իրավիճակը խառնում են»,- ասել է նա:

Տպել
Ամենաշատ