News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


«Կենցաղային խոսակցություն է». այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով Արթուր Վանեցյանի եւ Նիկոլ Փաշինյանի ընտանիքների միջեւ հեռակա բանավեճին:

Նա նաեւ հավելեց, որ Արթուր Վանեցյանին իրեն քաղաքական հակառակորդ չի համարում:

Նշենք, որ վերջին օրերին հեռակա «փոհրաձգություն» է սկսվել Արթուր Վանեցյանի եւ Մարիամ Փաշինյանի միջեւ: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ «Հայկական ժամանակ»-ում հոդված հրապարակվեց, որը Արթուր Վանեցյանին մեղադրում է Փաշինյանների ընտանիքի մասին վարկաբեկիչ նյութեր հրապարակելու նախաձեռնության մեջ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ