News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


«Հայկական ժամանակ» օրաթերթում  տեղ գտած հոդվածի մասով քննարկում չի եղել ՔՊ վարչության նիստին։ Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, ՔՊ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Նշենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը հոդված էր հրապարակել, որում ասվում էր, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն է հովանավորում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի դեմ արշավը:

«Դա մեկնաբանությանը ենթակա հարց չէր, նման քննարկում չենք ունեցել վարչությունում։ Յուրաքանչյուր մամուլի հրապարակման մասին պիտի կարծի՞ք հայտնեմ։ Խոսքը վերաբերում է ԱԱԾ պետին, ով աշխատանքից հեռացել է եւ այս պահին եթե կզբաղվի քաղաքական գործունեությամբ, կտեսնենք, որ զբաղվում է, ու եթե կլինեն գնահատականներ՝ ապա կլինեն»,- ասաց նա։

Հարցին՝ արդյոք այսօրվա նիստում քննարկվել են ՍԴ-ի շուրջ ծավալվող իրադարձությունները, Պապիկյանն ասաց, որ նման հարց օրակարգում չի եղել։

Նա հայտնեց, որ նիստի օրակարգում եղել են կուսակցական հարցեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ