News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը պաշտոնապես մերժել է անկախության երկրորդ հանրաքվե անցկացնելու Շոտլանդիայի խնդրանքը։ Սակայն չնայած դրան՝ Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստերջեոն հայտարարել է, որ Շոտլանդիան «սեփական ապագան որոշելու իրավունք կստանա», հանյտնում է AP-ն։

Շոտլանդիայի առաջին նախարարը անցյալ ամիս համընդհանուր ընտրություններում հաղթանակից մի քանի օր հետո դիմել էր Ջոնսոնին՝ նշելով, որ սահմանադրությամբ գոյություն ունի նոր քվեարկության «ժողովրդավարական փաստարկ»։

Սակայն Ջոնսոնը հայտարարել էր, որ կրկնակի անկախության հարցով քվեարկությունը կհանգեցնի Շոտլանդիայում «քաղաքական լճացման» շարունակմանը։

Նիկոլա Ստերջեոն հայտարարել է, որ շոտլանդական կառավարությունը կմշակի հաջորդ քայլերը, որոնք կնախաձեռնի մինչեւ հունվարի վերջը։

«Շոտլանդիայի ժողովուրդը անկախության հանրաքվեով իր ապագան որոշելու իրավունք կստանա։ Միակ հարցն այն է, թե որքան ժամանակ կպահանջվի տորիներին եւ Վեսթմինսթերյան վերնախավին, որպեսզի ընդունեն այդ անխուսափելի բանը»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ