News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան Իրանին պաշտոնապես մեղադրել են իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) պայմանները խախտելու մեջ, ինչը կարող է հանգեցնել կրկին ՄԱԿ պատժամիջոցների սահմանման, որոնք հանվել էին միջուկային գործարքի կնքնման շնորհիվ, հայտնում է Reuters-ը: 

Եվրոպական տերությունները հայտարարել են, որ «գործում են հանուն ճգնաժամից խուսափելու, որն առաջացել էր միջուկային զենքի տարածմամբ, ինչն էլ հանգեցրել էր Մերձավոր Արեւելքում իրավիճակի սրման»:

Երեք պետությունները հայտարարել են, որ դեռեւս ցանկանում են Թեհրանի հետ կնքած ԳՀՀԾ հաջողությունը եւ չեն միանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի «առավելագույն ճնշման» արշավին, որը ԳՀՀԾ-ից դուրս էր եկել 2018 թվականին եւ Իրանի դեմ սահմանել տնտեսական պատժամիջոցներ:

Այսպիսով՝ երկրները գործարկել են ԳՀՀԾ իրականացման շրջանակում վեճերի կարգավորման մեխանիզմը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ