News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հունվարի 8-14-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում 16-րդ միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադան էր, որին մասնակցում էին Երևանի ֆիզմաթ դպրոցի և Քվանտ վարժարանի աշակերտները։

Հայաստանից մեկնած դպրոցականները մաթեմատիկա, ինֆորմատիկա և ֆիզիկա առարկաներից միահամուռ ուժերով շահել են 1 ոսկե, 7 արծաթե և 10 բրոնզե մեդալներ։ Ինֆորմատիկայից ոսկե մեդալի է արժանացել է Քվանտ վարժարանի 11-րդ դասարանցի Ալեքս Աբելյանը։

Արծաթե մեդալների են արժանացել Երևանի ֆիզմաթ դպրոցից՝ Ռուբեն Համբարձումյանը, Կարեն Բաղդասարյանը, Եվա Հունանյանը, Էմիլ Կոստանյանը, իսկ Քվանտ վարժարանից՝ Կարեն Մոսոյանը, Սամվել Անդրեասյանը, Լորետա Արզումանյանը:

Բրոնզե մեդալակիրներն են Երևանի Քվանտ վարժարանից՝ Դավիթ Գյուլամիրյանն ու Ռոբերտ Քոչարյանը, իսկ Երևանի ֆիզմաթ դպրոցից՝ Տիգրան Չիթչյանը, Վաչագան Դանիելյանը, Էլեն Պետիկյանը, Էրիկ Բաբասյանը, Վահրամ Ասատրյանը, Դավիթ Կիրակոսյանը, Նորայր Գևորգյանը և Դավիթ Մարգարյանը:

Առաջին անգամ թիմերի կազմերում ընդգրկվել են 3 աղջիկներ, որոնք ևս արժանացել են մրցանակների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ