News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 28
USD
478.87
EUR
528.43
RUB
7.75
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Հայաստանում ձեւավորվել է շատ հստակ պատկերացում, որ «ֆեյքը» վատ բան է. դա ոչ միայն սխալ կարծիք է, այլ նաեւ վտանգավոր: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Տեղեկատվական անվտանգության եւ լրատվամիջոցների փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Դա իր մեջ պարունակում է ակնհայտ պահանջ, որպեսզի բոլորը ցանցում լինեն բաց: Բայց խոսքի ազատությունից ելնելով, նաեւ ելնելով այն հանգամանքից, որ մարդը կարող է, օրինակ, քաղակտիվիստ լինել կամ քաղաքական ընդդիմադիր հայացքներ ունեցող, մարդ, որը ցանկանում է թաքցնել իր ինքնությունը, բայց ունի ասելիք: Մի խոսքով, միանշանակ դատապարտել ֆեյքերին, դա իր հետեւից բերում է այն գաղափարը, որ վաղ թե ուշ հանրությունը մեծ հաճույքով թույլ չի տա արտահայտվել նրանց, որոնք բաց խոսել չեն կարող»,-ասաց նա:

Սամվել Մարտիրոսյանը հիշեցրեց, որ ՀՀ-ում կա «ազդարարի» ինստիտուտը, որտեղ մարդն իր ինքնությունը թաքցնելով կարող է ինչ-որ բացահայտումներ անել եւ պետությունը դա խրախուսում է:

«Մենք իրավական եւ բարոյախրատական գնահատականները սկսել ենք խառնել: Կոնկրետ «Դիանա Հարությունյան» անունով հանդես եկողի դեպքում՝ փաստացի մեղադրանքներ են հնչում ինչ-որ հոդվածներով, որոնք կային Ստալինի ժամանակ՝ ազգի դավաճանություն եւ այլն: Պետք է հիշել, որ ինչ-որ բաներ կան, որոնք կարող է դատապարտելի են, բայց պատժելի չեն: Երրորդ, մենք պետք է հասկանանք, որ երբ մեկ կեղծ օգտատեր կարողանում է խարխլել ինչ-որ մի բան, խնդիրը այդ ինչ-որ բանի մեջ է, ոչ թե կեղծ օգտատիրոջ, որովհետեւ եթե կարելի է ինքնաթիռը ասեղով վարի տալ, ուրեմն ինքնաթիռը ինչ-որ տեխնիկական սխալ ունի իր մեջ: Այո, խնդիրներ կարող են առաջանալ, քանի որ սոցցանցերը թույլ են տալիս ակտիվորեն եւ ագրեսիվորեն ներազդել տեղեկատվական դաշտի վրա, բայց մեկ է, մենք պետք է փորձենք սխալների ուղղում անել, ոչ թե ֆեյքերի ու վհուկների որսով զբաղվենք»,-ասաց նա եւ նշեց, որ «ֆեյքերի» բացահայտման արագությունը մեծանում է:

«Բայց բանն այն է, որ ֆեյք բացահայտելով դու հարցը չես լուծում, որովհետեւ տեղեկատվությունը կարող է տեղադրվել Բաքվից: Կարծում եմ, որ ֆեյքերի դեմ պայքարել պետք չէ, պետք է դրանց պատճառների դեմ պայքարել, պետք է հստակ ձեւավորել տեղեկատվական հոսքերը, երկրորդը` կրթել հանրությանը, երրորդը՝ ստեղծել լրատվամիջոցների համար այնպիսի միջավայր, որ առաջինը լրագրողների կրթության որակը բարձրացնել: Իմ կարծիքով՝ «ֆեյքերի» դեմ պայքարով քո ամբողջ ռեսուրսն ուղղում ես սխալ ուղղությամբ»,-ասաց փորձագետը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple-ը ապակյա կորպուսով iMac մոնոբլոկի արտոնագրման հայտ է ներկայացրել
Սարքի մակերեւույթը միատարր է, մոնիտորը դառնում է ստեղնաշար եւ թաչփադ․․․
Խափանում՝ Google-ի աշխատանքում
Կայքը տեղեկացնում է, որ խափանումներ սկսել են նկատվել երկուշաբթի օրը, մոտ 22։17․․․
Վերջին կիբեռհարձակումների հետեւում կանգնած են Թուրքիայի շահերի շրջանակում գործող հաքերները
Այս գործունեությունն ունի պետության կողմից աջակցվող կիբեռլրտեսության գործողությանը հատկանշական բնութագրեր…
Կցանկանամ այս հաստատությունը տեսնել մեր գործընկերների ցանկում. Արմեն Սարգսյանը՝ Իսրայելում Technion ինստիտուտում
Եթե 100 տարի առաջ գիտնականները բացահայտեցին, որ բնությունը դասական չէ, այլ՝ քվանտային, այժմ ես փորձում եմ փոխանցել այն ուղերձը, որ մարդկային վարքագիծը ևս այսօր քվանտային է...
Microsoft-ին կոչ է արվում երկրորդ կյանք տալ Windows 7-ին
Այդ նպատակով առաջարկվում է թողարկել օպերացիոն համակարգ բաց սկզբնական կոդով ազատ ծրագրային ապահովման տեսքով…
Intel-ն արհեստական ինտելեկտի միջոցով աշխատել է 3.8 մլրդ դոլար մեկ տարվա ընթացքում
«2019 թվականը լավագույն տարին էր մեր ընկերության պատմության մեջ,-հայտարարել է պրոցեսորների խոշորագույն արտադրողի եւ դատա-կենտրոնների ղեկավար Բոբ Սվոնը…
Ֆոտոռեպորտաժներ