News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Սարի Թաղի բնակիչները բողոքում են, որ մի քանի օր է՝ 13 համարի ավտոբուսը դադարել է սպասարկել իրենց թաղամասը։ Բնակիչները 3 օր առաջ հանկարծակիի են եկել այս նորությունը պարզելով։

«Միակ տրանսպորտն է, որ քաղաքակիրթ նստում, հասնում էինք մինչեւ Զեյթուն անգամ, հիմա մի քանի օր է` հասնում է մինչեւ մոստ, մոստի տակից թեքվում գնում, վերեւ չի բարձրանում: Մի տեղ գնալու համար պիտի նախ իջնենք էնտեղ, էնտեղից նստենք: Երկու քայլի  համար 100 դրամ փող ենք տալիս: Իմ տնից 2 ուսանող է գնում, մի աշխատող. 1200 դրամ փող են ծախսում մենակ տրանսպորտի վրա: Միտինգների ժամանակ մենք մասնակցեցինք, որ ի՞նչ լինի: Եթե չաշխատի, կգնանք քաղաքապետարան, ցույց կանենք: Բայց ինչի՞ համար: Սովո՞ր են, որ ժողովուրդը ցույց անի, իրենք էլ ընդառաջեն»,- NEWS.am-ին ասաց բնակիչներից Ռիտա Արիստակեսյանը:

Քաղաքացիները ստիպված են օգտվել 9 համարի երթուղուց, որը սպասարկող ավտոբուսները հնամաշ են եւ անսարք: Բնակիչների խոսքով՝ 9 համարի գծատերը ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանին՝ «Էոխմախի Մհերին» է պատկանում, և հենց նա է ճնշումներ գործադրել, որ 13 համարի երթուղին Սարի Թաղ չհասնի։

«Անսարք, հին, դարը ապրած մեքենաները հատկացրել են էս վարորդներին: Սրանք էլ էս փոքր երթուղի վրա աշխատում են: Հենց երեկ առավոտյան անսարքացել է, մարդիկ ստիպված իջել են»,- ասաց բնակիչներից մեկը:

Նշենք, որ բնակիչների հետ զրուցելուց հետո NEWS.am-ը կապ հաստատեց քաղաքապետարանի հետ, որտեղից տեղեկացրին, որ այսօրվանից 13 համարի ավտոբուսի երթուղին կվերականգնվի, փոփոխությունը փորձնական է եղել:

Տպել
Ամենաշատ