News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 25
USD
478.87
EUR
528.43
RUB
7.75
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրերին ինչ-որ մարդիկ անպատիժ փողոցներ էին փակում, մայրուղիներ էին փակում՝ պահանջելով վերստին «փակել» գեներալ Մանվել Գրիգորյանին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան, «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Գեներալ Մանվել Գրիգորյանին վերստին կալանավորեցին, իսկ պաշտպանների անընդհատ ջանքերը՝ կոչելու իրավասու մարմինների բանականությանը, ապարդյուն մնացին։

Եվ ահա այսօր, երբ Մանվել Գրիգորյանը հայտնվել է ռեանիմացիայում, ափալ-թափալ դատական նիստ են նախաձեռնում, երեւի որ «ազատ արձակեն» գեներալին։ Որ եթե «վատ բան լինի», ֆորմալ առումով կալանքի տակ չլինի։

Ամենայն անկեղծությամբ ցավում եմ այն բոլոր իրավաբանների համար, որոնք դեր են ունեցել այս մեկ տարվա ընթացքում Մանվել Գրիգորյանին հետեւողականորեն կալանքի տակ պահելու հարցում»:

Տպել