News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Երկու անմարդաբնակ կղզի, որոնք մտնում էին ինդոնեզական Հարավային Սումատրա նահանգի կազմի մեջ, լիովին անցել են ջրի տակ գլոբալ տաքացման արդյունքում ծովի մակարդակի բարձրացման պատճառով։ Այս մասին գրում է The Straits Times թերթը՝ ներկայացնելով տեղի «Շրջակա միջավայրի ֆորում» կազմակերպության տվյալները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Բեթեթ եւ Գունդուլ կղզիները ներկայում ծովի մակերեսից 1-3 մետր ցած են գտնվում»,- ասել է հասարակական այդ կազմակերպության ղեկավար Հայրուլ Սոբրին։ «Եթե շտապ գործողություններ չձեռնարկվեն, ապա անհետացման սպառնալիքի տակ կհայտնվեն եւս չորս կղզիներ, Բուրունգ կղզին արդեն զրոյական նիշի վրա է, Կալոնգ եւ Սալահ Նամաո կղզիները ծովի մակարդակից մոտ 2 մետր են բարձր, Կրամատ կղզին՝ մոտ 3 մետր։

Նա նշել է, որ Սալահ Նամաոն դեռեւս բնակելի է, չնայած 1990-ականներին տեղի բնակիչները աստիճանաբար սկսել են հեռանալ կղզուց, այդ թվում ծովի մակարդակի բարձրացման պատճառով։ Փորձագետը նաեւ նշել է, որ ջրի տակ անցած Բեթեթ կղզում նախկինում ազգային արգելոցն էր, որը ճանաչվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից։

Ինդոնեզիան գտնվում է աշխարհում ամենամեծ արշիպելագում, որի կազմի մեջ են մտնում 18 հազար կղզիներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ