News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» գործող օրենքը բազմաթիվ լրացումների կարիք ունի՝ կապված ինչպես ակնհայտ տեխնիկական պատճառների, այնպես էլ մի շարք իրողությունների հետ, որոնք առաջ են եկել վերջին տարիներին մեդիածառայությունների ոլորտում։ Այս մասին «Օրենսդրական փոփոխություններ տեսալսողական մեդիածառայությունների ոլորտում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հունվարի 16-ին ասաց խորհրդարանի Գիտության, կրթության, մշակույթի եւ սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը։

Նրա խոսքով՝ օրենքի լրացումները պետք է ուղղված լինեն ողջ ոլորտի բարեփոխմանն ընդհանրապես, ինչպես նաեւ գործարարների, հասարակության եւ պետության միջեւ փոխհարաբերությունների պատշաճ կարգավորման ապահովմանը։ «Այս մասին վկայում են ոչ միայն շահառուների հետ առանձին հանդիպումներն ու քննարկումները, որոնց ընթացքում գրանցվել են դիսոնանսներ կամ նույնիսկ որոշ դեպքերում՝ դրանց լիակատար բացակայություն ոլորտի կարգավորման մեթոդների հարցում»,- ասել է Թեւոսյանը՝ խոստովանելով, որ բարեփոխման նախաձեռնությունը հանդիպել է ոլորտի դիմակայությանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
Ամենաշատ