News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Մոսկվայի Սպասոկուկոցկու անվան քաղաքային կլինիկական հիվանդանոցի ծննդատան մասնաճյուղի նախկին տնօրեն Մարինա Սարմոսյանը շտապ հոսպիտալացվել է։ Այս մասին տեղեկացնում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը։

Պարբերականի տեղեկություններով՝ Մարինա Սարմոսյանի ոտքերը թուլացել են։ Հարազատները համոզված են, որ դա տեղի է ունեցել սթրեսի ֆոնին, իրենց կնիքն են թողել մեկուսարանում անցկացրած օրերը։

Հիշեցնենք, որ Մարինա Սարմոսյանին կալանավորել էին անցած տարվա դեկտեմբերին անփութության մեղադրանքով։ Քննիչների վարկածով՝ ծննդատանը կիրառել են ագրեսիվ գործունեություն, ինչը հանգեցրել է երեք երեխաների հաշմվելուն եւ մեկի մահվանը։ Ինքը՝ Սարմոսյանը, մեղքը չի ընդունում, վկայակոչում է, որ ստուգումներից ոչ մեկը չի հաստատել ծննդաբերությունների ժամանակ բժիշկների գործողությունների եւ նորածինների հիվանդությունների միջեւ պատճառահետեւանքային կապը։ Նրա հաշվին, օրինակ, յոթ հազար հաջող ծննդաբերություն կա։ Սարմոսյանի կալանավորման եզրակացության դեմ հանդես են եկել հասարակության ներկայացուցիչներն ու մի շարք հայտնի բժիշկներ, ներառյալ Լեոնիդ Ռոշալը։ 2019 թվականի դեկտեմբերի 19-ին դատարանը Մարինա Սարմոսյանին տնային կալանք նշանակեց։

Մարինա Սարմոսյանի դստեր՝ Թամարայի խոսքով, ըստ տնային կալանքի պայմանների՝ նա չի կարող օգտվել հեռախոսից եւ ինտերնետից։ «Բայց մենք, անկեղծ ասած, անգամ հեռուստացույցի հանդեպ հետաքրքրությունն ենք կորցրել։ Նա ասես մոռացության մեջ էր հայտնվել։ Մայրս դադարեց ուտել, ուտելիքի ցանկացած քանակությունից նրա սիրտը խառնում էր։ Հետո նրա մոտ գլխապտույտներ սկսվեցին; Եվ վերջապես, թուլացան ոտքերը։ Մենք շտապօգնություն կանչեցինք»,- պատմում է Թամարան։ Մարինա Սարմոսյանին հոսպիտալացրել են №36 քաղաքային հիվանդանոցի նյարդաբանության բաժնում Սուրբ ծնունդի նախօրեին։ Բժիշկները նրա վիճակը միջին ծանրության են գնահատում։

Քանի որ կնոջ ոտքի վրա էլեկտրոնային ապարանջան կա, մինչ այժմ չեն կարողացել ՄՌՏ անել: Բժիշկներն ակնկալում են, որ Պատիժների կատարման դաշնային ծառայության տեսուչները կմոտենան եւ որոշ ժամանակով կհանեն աքսեսուարը, որպեսզի հնարավոր լինի անհրաժեշտ պրոցեդուրաներ անցկացնել: Հարազատների խոսքով՝ խնդիրներ են առաջացել նաեւ բրեկետների առկայության առումով: Դեռեւս դեկտեմբերին դրանք հնարավոր էր ձգել, սակայն այդ ժամանակ քննիչը թույլ չտվեց, որպեսզի Սարմոսյանը լքի բնակարանը: Արդյունքում այժմ նրա ծնոտը ցավում է:

«Մեկուսացման պայմաններում ցանկացած մարդ իրեն ստորացված, ճնշված է զգում: Իսկ նրա դեպքում ամեն ինչ խորացավ նրա նկատմամբ վերաբերմունքի պատճառով: Իմ իրավասությունների մեջ չի մտնում այդ գործին գնահատական տալը, սակայն որպես հոգեբան կարող եմ ասել, որ ցանկացած մարդ կարող է իրավապահ մարմինների պատշաճ վերաբերմունքի հույս ունենալ: Այն դեպքում, երբ դեռ ապացուցված չէ մեղքը, իսկ մարդն արդեն հոգեբանական տրավմա է ստացել՝ լինելով մեկուսացված, հոգեբանական առողջությանը հասցված վնասը կրկնակի է: Որպես մասնագետ կարծում եմ, որ հոգեբանական վնասը շատ ավելի վատ է, քան իրավական պատիժը: Դեպրիվացիոն տրավմաները բուժվում են տարիներով»,- կարծում է հոգեբան Ինգա Զազագաբեյդան:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նյու Դելիի ոստիկանությունը բռնագանձել է 15 տոննա կեղծված համեմունքներ
The Times of India թերթի տվյալներով՝ դրանց արտադրման ժամանակ օգտագործվել են անորակ բաղադրիչներ...
Ոստիկանները Նոր Խարբերդում թմրաշրջանառության դեպք են բացահայտել. Շոկոն հյուրասիրել է մեկ այլ տղամարդու
20-ամյա երիտասարդը, հայտնաբերված զանգվածը և կազմված փաստաթղթերը...
Արմավիրում 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի
Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռվել է...
Երևանում նորակառույցի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա տաջիկ բանվորի գլխին. նա հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ուենցել Երաևնում։ Ժամը 18։10-ի…
Լիտվայում օդապարիկն ընկել է տների վրա, տուժել է 7 մարդ
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան Կլայպեդայից ոչ հեռու, Շիլուտի շրջանում...
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Նա գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ․․․
Ամենաշատ