News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հեռուստատեսության եւ ռադիայի ազգային հանձնաժողովի՝ հեռուստաալիքների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար լիազորությունները բավարար չեն: Այս մասին «Օրենսդրական փոփոխություններ տեսալսողական մեդիածառայությունների ոլորտում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հունվարի 16-ին ասաց խորհրդարանի Գիտության, կրթության, մշակույթի եւ սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի հեռուստատեսության, ռադիոյի, մամուլի եւ տեղեկատվության ենթահանձնաժողովի նախագահ, կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վահագն Թեւոսյանը։

Միեւնույն ժամանակ, նա վստահեցրեց, որ իշխող ուժը որեւէ կերպ չի ցանկանում սահմանափակել խոսքի ազատությունը, սակայն հեռուստաընկերությունները պարտավոր են ապահովել կարծիքների բազմազանությունը, քանի որ հակառակ դեպքում պատասխանատվության կենթարկվեն: Հանրային հեռուստառադիոընկերության մեղմ ասած միակողմանի տեղեկատվական քաղաքականության մասին պատգամավորը լռեց:

Պատգամավորը նշեց նաեւ ՀՌԱՀ-ին հավելյալ լիազորություններ տրամադրելու անհրաժեշտությունը, որպեսզի սահմավեն հեռուստածրագրերի տարիքային սահմանափակումներ, ինչպես նաեւ կարգավորվեն հեղինակային իրավունքների, խոսքի ազատության սկզբունքների խախտումների, հանցավոր տարրերի հերոսացման եւ կանանց ու երեխաների նկատմամբ բռնության քարոզչության դեպքերը: «Միեւնույն ժամանակ, պետք է սահմանափակել հանձնաժողովի ազդեցությունը համապատասխան տնտեսվարող սուբյեկտներին հեռարձակման լիցենզիաներ տրամադրելու գործընթացի վրա»,- նշեց պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
Ամենաշատ