News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Ի տարբերություն այլ երկրների, այդ թվում նաեւ հետխորհրդային տարածքում՝ Հայաստանում մշակված չեն հանրային մուլտիպլեքսի ստանդարտները: Այս մասին հունվարի 16-ին «Օրենսդրական փոփոխություններ տեսալսողական մեդիածառայությունների ոլորտում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:

Ընդ որում, նրա կարծիքով, ծրագրերի 50-70%-ը պետք է լինի հայերենով եւ մինչեւ 40%-ը՝ տեղական արտադրության, ինչը, Հակոբյանի կարծիքով, կօգնի սահմանափակել անորակ կոնտենտը:

Նա նաեւ հայտնեց, որ հանրապետությունում մալուխային հեռարձակումն ընդգրկում է տնային տնտեսությունների 35-40%-ը: Միեւնույն ժամանակ, նրա խոսքով, մալուխային ցանցերի գործունեության սկզբունքները պետք է փոխվեն, քանի որ դրանք «անհեթեթ են, եւ դրանք անհնար է կարգավորել»:

Նշենք, որ այժմ մասնավոր հեռուստաընկերությունները պարտավոր են հայերեն լեզվով ծրագրերով ապահովել եթերի 55%-ը: Դրանցից որոշները ֆիլմեր են ցուցադրում ռուսերենով: Քննարկումների փուլում գտնվող օրինագիծը ենթադրում է հայերենով եթերի նվազագույն շեմի ավելացում մինչեւ 65%: Հայաստանի հեռուստատեսությունն ԱՊՀ տարածքում միակն է, որը հեռարձակման ցանցում չունի ռուսերեն լեզվով ծրագրեր, այդ թվում՝ տեղեկատվական: Տվյալ իրավիճակ է ստեղծվել շատ տարիներ առաջ նախկին իշխանությունների օրոք: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (ֆոտո)
Էլեկտրամոբիլների ապագան Հայաստանում կախված է ոչ միայն տեխնոլոգիաներից, այլև մեր պատրաստակամությունից՝ փոխելու ենթակառուցվածքները և մտածելակերպը...
Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը
Այս անգամ Ucom-ի աջակցությամբ 10,44 կվտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան է տեղադրել Նոյեմբերյանի պետական քոլեջի տարածքում...
Վերաբացվել է Կոմիտաս 60 հասցեում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը (ֆոտո)
Պակաս կարևոր չէ նաև մեր աշխատակիցների հարմարավետությունն ու լավ աշխատանքային պայմանները...
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը հայտարարում են «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի մեկնարկի մասին
Ծրագիրը եզակի հարթակ է տրամադրում սկսնակ ձեռնարկատերերին և նորարարներին՝ իրենց գաղափարներն ազդեցիկ լուծումների վերածելու համար...
Ucom ընկերությունը տեղեկացնում է
Աշխատանքերն իրականացվում են Գյումրիի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ և միտված են ցանցերի արդիականացմանը...
Ucom-ը տեղեկացնում է
Նույն աշխատանքներն իրականացվելու է Երևանի կենտրոնում հուլիսի 12-ին...
Ամենաշատ