News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանում ֆիքսված եւ շարժական կապի ծառայություններ մատուցող հայկական «Յուքոմ» ՓԲ ընկերությունը հաստատում է կապի եւ ինտերնետ ծառայություններ մատուցող համաշխարհային առաջատար VEON Ltd. ընկերության հետ (NASDAQ եւ Euronext Ամստերդամ)` վերջինիս հայաստանյան բիզնեսը (Beeline ապրանքանիշ) վաճառելու հնարավոր գործարքի վերաբերյալ ներկայումս քննարկումներ վարելու փաստը: Այդ քննարկումները կարող են հանգեցնել կամ չհանգեցնել գործարքի կնքմանը:

Քանի որ շարժական կապի համաշխարհային շուկան փոխակերպվում է ձայնային ծառայություններից դեպի տվյալների փոխանցման ծառայություններ առաջարկող ընկերությունների, իսկ հայկական շարժական կապի շուկան բացառություն չէ համաշխարհային միտումներից, Ucom-ը շարունակաբար վերափոխվում է թվային ընկերության՝ նպատակ ունենալով մատուցել ծառայությունների ավելի լայն շրջանակ՝ իր ցանցի ծածկույթն ու որակն առավելագույնի հասցնելու միջոցով: Ակնկալվում է, որ հնարավոր գործարքը կհանգեցնի ավելի հաճախորդամետ առաջարկների մշակմանն ու ընկերության բարելավված ենթակառուցվածքի։ Առաջարկվող գործարքից բխող սիներգիան թույլ կտա Ucom-ին ներդրումներ կատարել նոր տեխնոլոգիաների եւ ցանցի հզորացման ուղղությամբ, մշակել ավելի լավ կոնվերգենտ առաջարկներ եւ գերազանցել շուկայի ակնկալիքները՝ հաճախորդներին մատուցելով ֆիքսված եւ շարժական կապի բարձրորակ ծառայություններ:

Ucom-ը կտեղեկացնի հետագա զարգացումների վերաբերյալ համաձայն Հայաստանի Հանրապետությունում ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում (ֆոտո)
Մինչև հուլիսի 31-ը ներառյալ Unity 9000 մարզային փաթեթին բաժանորդագրվելու դեպքում փաթեթից կօգտվեն ամսական 8000 դրամով...
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ։ Այն նաև ներառում է 30 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե դեպի ՀՀ բոլոր ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՌԴ Beeline և Tele2...
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Ամենաշատ