News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ֆլորիդայի բնակչուհուն, որը կերակրել է գիշանգղերի, կոկորդիլոսների եւ այլ վայրի կենդանիների, տուգանել են 53 000 դոլարով: Նա համաձայնել է վճարել տուգանքը, հաղորդում է AP-ը:

Դատավոր Սքոթ Քերները նրան ցմահ արգելել է կերակրել վայրի կենդանիների եւ կարգադրել տուգանքը վճարել մինչեւ փետրվարի 14-ը:

Կնոջ հարեւաններն ասել են, որ վայրի կենդանիներին կերակրելը հանգեցրել է նրան, որ տան մոտ հավաքվել են անգղեր, ինչպես նաեւ ջրարջեր, ալիգատորներ եւ լուսան:

Հարեւանները սկսել են բողոքներ ներկայացնել դեռեւս անցած տարվանից: Նրանց խոսքով՝ իրենք տեսել են, թե ինչպես է կինը բուտերբրոդներ եւ հում հավի միս տալիս կենդանիներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ