News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Սենատը ձայների ճնշող մեծամասնությամբ հավանության է արժանացրել Հյուսիսամերիկյան համաձայնագիրը, հայտնում է AFP-ը։

Ոչ երկարատեւ քննարկումներից հետո օրենսդիրները 89/10 հարաբերակցությամբ ընդունել են օրեքի նախագիծը, որը թույլ է տալիս ուժի մեջ մտնել ԱՄՆ-ի, Մեքսիկայի եւ Կանադայի միջեւ կնքված եւ վերանայված առեւտրային համաձայնագրին։

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը ողջունել է Սենատում քվեարկությունը՝ այդ նորությունն անվանելով «շատ նշանակալի», քանի որ այն ազդարարում է «Մեքսիկայում մեծ վստահության» մասին եւ կհանգեցնի ներդրումների աճի։

Մեքսիկացի օրենսդիրները համաձայնագիրն անցյալ ամիս էին հավանության արժանացրել, իսկ Կանադան դեռ պետք է անի դա։

Նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել էր ազատ առեւտրի մասին Հյուսիսամերիկյան համաձայանագիրը՝ համարելով, որ այն անարդար է ԱՄՆ-ի հանդեպ։ Նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները սկսվել էին 2017թ․ օգոստոսին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ