News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

1980-ականների կեսերից մինչեւ 2000 թվականները ծնված սերունդների ներկայացուցիչների համարյա կեսը կարծում է, որ Երրորդ համաշխարհային պատերազմը կարող է տեղի ունենալ իրենց կյանքի ընթացքում։ Այս մասին են վկայում հարցումների արդյունքները, հայտնում է «Ինտերֆաքսը»։

Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հետազոտությունների համաձայն, այսպիսի կարծիքի է հարցվածների 47 տոկոսը։ «Արդյունքները ցույց են տալիս, որ միլենիալները անհանգստանում են ապագայի համար, իսկ աշխարհում լարվածության սրումը, հավանաբար, կխորացնի այդ վախերը»,- ասվում է ԿԽՄԿ մամուլի հաղորդագրությունում։

Բացի այդ, տվյալ հետազոտությունները վկայում են, որ հարցվածների 84 տոկոսը անթույլատրելի է համարում միջուկային զենքի կիրառումը։ 54 տոկոսի կարծիքով՝ կա հավանականություն, որ առաջիկա տասը տարիներին կարող է միջուկային հարված հասցվել։

Սոցիոլոգները նաեւ հարցում են կատարել այն երկրների միլենիալների շրջանում, որտեղ ներկայում զինված հակամարտություններ կան, մասնավորապես՝ Ուկրաինայի եւ Սիրիայի։ Նրանց հարցրել են, թե կարծում են արդյոք, որ իրենց երկրներում ռազմական գործողությունները կավարտվեն առաջիկա հինգ տարիներին։ Դրական այդ հարցին պատասխանել է հարցվածների 69 տոկոսը՝ Ուկրաինայում եւ 60 տոկոսը՝ Սիրիայում։

ԿԽՄԿ հարցումներն անցկացվել են 2019թ․ հունիս-հոկտեմբեր ամիսներին։ Դրանց մասնակցել է ավելի քան 10 երկրներում, այդ թվում Աֆղանստանում, Կոլումբիայում, Ֆրանսիայում, Իսրայելում, Ռուսաստանում, Սիրիայում, Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում ապրող 20-35 տարեկան մոտ 16 000 մարդ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ