News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Իսրայելը չի ճանաչում Աբխազիային եւ մտադիր չէ նրան զենք վաճառել: Ինչպես հայտնում է «Ռոսբալտը»` այդ մասին հայտարարել է Վրաստանում Իսրայելի դեսպան Իցհակ Հերբերը իսրայելական պաշտպանական Global CST ընկերության ղեկավարության` Աբխազիա կատարած այցի կապակցությամբ: «Հնարավոր է` այնտեղ են եղել մասնավոր բիզնեսի ներկայացուցիչներ, սակայն նրանք չեն կարող խոսել իսրայելական կառավարության անունից. Կրկնում եմ, որ մենք չենք պատրաստվում նրանց զենք վաճառել»,- հայտարարեց դեսպանը:

Հիշեցնենք, որ իսրայելական պաշտպանական Global CST ընկերության ղեկավարությունը Մոսկվայում հանդիպել է Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշի հետ: Հանդիպումից հետո ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ բանակցություններ են վարել Սուխումիին զենք վաճառելու շուրջ:

Ավելի ուշ պատվիրակությունը մենկել է Աբխազիա, որտեղ այդ հարցը քննարկվել է Սուխումիի դե-ֆակտո վարչապետ Սերգեյ Շամբայի եւ պաշտպանության նախարար Միրաբ Քիշմարիայի հետ: Տեղեկատվություն է տարածվել, որ վերոհիշյալ հանդիպումները համաձայնեցված են Իսրայելի ղեկավարության հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ