News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո»  բեռնային համալիրում իրականացրած հսկողության արդյունքում բացահայտել են առանձնապես խոշոր չափի թմրանյութի մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածքով տարանցիկ փոխադրման հերթական դեպքը։

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Իրանի քաղաքացի Ս.Ղ-ի անունից Հայաստանից Ճապոնիա արտահանվող միջազգային սուրհանդակային առաքանիում հայտնաբերվել 5 կգ 150 գրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրանյութի նմանվող զանգված: Որպես թաքստոց հանդիսացել են ծանրոցում առկա 2 ստվարաթղթե արկղերի պատերը եւ հատակը:

Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում հաջորդ օրը՝ Երեւանում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել առաքանին ուղարկող Իրանի քաղաքացին: ՊԵԿ Քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում նա ձերբակալվել է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրյուսելում գերմանացի պատգամավորի գրասենյակը Չինաստանի օգտին լրտեսության կասկածանքով խուզարկվել է
Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից պատգամավորի առաջատար թեկնածու Մաքսիմիլիան Կրախը, որի օգնականն անցյալ ամիս ձերբակալվել էր Չինաստանի օգտին լրտեսելու կասկածանքով, հսկողության տակ է հայտնվել...
Թմրաշղթան բացահայտվել է. հայտնի է՝ ինչպես է աշխատել մեխանիզմը
Թմրամոլության և հատկապես ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում...
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 28-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման...
Գերմանիայում դատում են Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի խաչը գողացած տղամարդուն. Bild
Քանի որ խաչն առնչվում էր պոնտիֆիկոսին, մասունքն արժեքը շուկայում հասնում է մինչև 50 հազար եվրոյի...
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է. նրան գտել են Թումոյի այգում
Ապրիլի 10-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Անժելա Բիձյանի անհետ կորելու մասին...
Մեծ Քեթիում բախվել են «Nissan»-ը, «Volkswagen Passat»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 6 վիրավոր
Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը...
Ամենաշատ