News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թիմ է հավաքել հեռուստատեսությամբ ելույթ ունենալու համար, հաղորդում է Associated Press-ը:

Սենատում իմպիչմենթ գործընթացի ժամանակ նրան կպաշտպանեն իր ժամանակին ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնի նկատմամբ իմպիչմենթի հանգեցրած հետաքննությանը մասնակցած հայտնի իրավաբաններից մեկը՝ Քեն Սթարրը:

Եվս մեկ իրավաբան, Հարվարդի համալսարանի իրավունքի նախկին պրոֆեսոր Ալան Դերշովիցը կզբաղվի ի պաշտպանություն Թրամփի սահմանադրական փաստարկների ներկայացմամբ:

Դերշովիցը բազմիցս հաջողությամբ պաշտպանել է հայտնի մարդկանց շահերը, ինչպես օրինակ՝ ամերիկացի ֆուտբոլիստ Օ. Ջեյ Սիմփսոն, բռնցքամարտիկ Մայք Թայսոն եւ այլք:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ