News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Շարժում դեպի սոցիալիզմ» կուսակցությունից Բոլիվիայի նախագահի հնարավոր թեկնածուներ են ԱԳՆ նախկին ղեկավար Դիեգո Պարին, նրան նախորդ Դավիդ Չոկեուանկան, էկոնոմիկայի նախկին նախարար Լուիս Արսեն եւ կոկա արտադրողների վեց դաշնությունների փոխնախագահ Անդրոնիկո Ռոդրիգեսը: Այս մասին հայտարարել է երկրի նախկին նախագահ Էվո Մորալեսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր Բուենոս Այրեսում հանդիպման ժամանակ նախնական թեկնածուների հետ միասնության եւ «Շարժում դեպի սոցիալիզմի» ամրապնդման մասին համաձայագիր կնքեցինք»,- գրել է նա Twitter-ում:

Մորալեսը հայտնել է, որ Ռոդրիգեսը չի կարողացել ներկա գտնվել հանդիպմանը «անվտանգության նկատառումներից ելնելով»:    

«Մենք պայմանավորվել ենք աջակցել քաղաքական շարժման ամուր միասնությունը՝ առաջ տանելու մեր միասնական նախընտրական առաջարկը, որը պատասխանում է ազգի շահերին»,- ասվում է համաձայնագրում:

Կուսակցությունից նախագահի եւ փոխնախագահի թեկնածուները կընտրվեն կուսակցության անդամների հանդիպման ժամանակ հունվարի 19-ին Արգենտինայի մայրաքաղաքում, որտեղ ապաստան է ստացել Մորալեսը:

Բոլիվիայում 2019 թվականի հոկտեմբերի 20-ին նախագահական ընտրություններ են տեղի ունեցել։ Համաձայն Բարձրագույն ընտրական դատարանի տվյալների՝ ձայների մեծամասնությունն ստացել է Մորալեսը՝ այդ պահին երկրի գործող նախագահը։ Նրա գլխավոր մրցակից Կառլոս Մեսան հայտարարել է, որ չի ընդունում մրցակցի հաղթանակն առաջին փուլում։

Բողոքի երեք շաբաթներից հետո Մորալեսը թողել է պաշտոնը՝ իրավիճակը բնութագրելով որպես պետական հեղաշրջում։ Նրա օրինակին հետեւել են փոխնախագահ Ալվարո Գարսիա Լիներան եւ խորհրդարանի երկու պալատների նախագահները, որոնք, համաձայն սահմանադրության, հաջորդն էին, որ կարող էին ընդունել պետության ղեկավարի լիազորությունները։ Սենատորների պալատի երկրորդ փոխխոսնակ Ժանին Անյեսը, որը ներկայացնում է ընդդիմությունը, հայտարարել է, որ ստանձնում է նախագահի պարտականությունները մինչեւ նոր ընտրությունների անցկացումը, եւ նշանակել է իր կառավարությունը։ Նոր ընտրություններ կանցկացվեն մայիսի 3-ին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ