News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 25
USD
478.33
EUR
517.46
RUB
7.31
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը երեք քառորդով կրճատել է ֆինանսական օգնությունը Թուրքիային։ Այս մասին շաբաթ օրը, հունվարի 18-ին, հայտնել են Funke մեդիախմբի թերթերը՝ հղում կատարելով ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին, հայտնում է DW-ը։

Այսպես կոչված, նախնական օգնությունը, որը նախատեսված է բարեփոխումների անցկացման համար, պլանավորվածից 2020թ․ կրճատվել է 75 տոկոսով։ Անկարան այդ ծրագրի շրջանակներում կստանա միայն 168 մլն եվրո, որից 150-ը ժողովրդավարության եւ իրավական պետության ոլորտում բարեփոխումների, իսկ 18 միլիոնը՝ գյուղերի զարգացման համար։

Այս որոշման պատճառ Բորելը անվանում է Միջերկրական ծովում գազային վեճը եւ Սիրիայում Անկարայի գործողությունները։ Միաժամանակ նա կարեւոր է համարում հետագայում եւս Թուրքիայում բարեփոխումների ֆինանսական աջակցությունը։

Նախնական օգնությունը տրամադրվում է ԵՄ-ի IPA հիմնադրամի ծրագրի շրջանակներում անդամ-երկրներին։ ԵՄ-ում Թուրքիայի ներառվելու բանակցությունները մնում են սառեցված, ընդ որում երկիրը 2014-2020թթ․ Եվրամիությունից 3,5 մլրդ եվրո է ստացել։ Բորելը հայտարարում է, որ 2017թ․ Թուրքիայի օգնությունը կրճատվել է ընդհանուր առմամբ 1,2 մլրդ եվրոյով։ Փախստականների մասին համաձայնագրով նախատեսված Թուրքիայի վճարումները չեն կրճատվել։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ