News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության  նախագահ Գագիկ Ծառուկյանը անձամբ չի ճանաչել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանին: Այս մասին այսօր` հունվարի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ ԲՀԿ խմբակցության պատգանավորները մասնակցել են նախկին ԱԱԾ տնօրենի հոգեհանգստին, քանի որ Տիրգրան Ուլիխանյանի բարեկամն է եղել Կուտոյանը:

«Ես պարտավո՞ր էի գնալու, բարեւած էլ չկանք, աղջիկ ջան: Եթե ասենք ես մարդուն ճանաչեի, կապ չուներ,  բայց մարդու հետ ես ծանոթ էլ չեմ եղել, բայց հարգել ենք որ Տիգրան Ուլիխանյանի որպես մորաքրոջ տղա, դրա համար էլ  գնացել են»,-ասաց նա:

Նշենք, որ երեկ ԱԱԾ  39-ամյա նախկին տնօրենի հոգեհանգստին մասնակցել են նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀԿ ներկայացուցիչներ եւ ԲՀԿ բազմաթիվ ներկայացուցիչներ, Ազգային անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւան քաղաքի Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Նրա դին հայտնաբերել է կինը: Հարուցվել է քրեական գործ` ինքնասպանության հասցնելու հոդվածով:

Տպել
Ամենաշատ