News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 29
USD
478.6
EUR
528.57
RUB
7.09
ME-USD
0.04
Տեսնել լրահոսը

Վարչապետի հրամանով Լուսինե Ալեքսանյանը նշանակվել է Վարչապետի աշխատակազմի կադրերի եւ անձնակազմի կառավարման վարչության պետ:

Համապատասխան որոշման մեջ նշվում է.

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ եւ 151-րդ կետերը եւ Լուսինե Ալեքսանյանի դիմումը՝

1. Լուսինե Ալեքսանյանին նշանակել վարչապետի աշխատակազմի կադրերի եւ անձնակազմի կառավարման վարչության պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-5-Ղ1-1)։

2. Լուսինե Ալեքսանյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել