News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Այս օրենսդրական փաթեթը թույլ կտա վերացնել կառավարության եւ վարչապետի ավելորդ բեռնվածությունը՝ բարձրացնելով նրանց գործունեության արդյունավետությունը։ Այս մասին ՀՀ ԱԺ նիստում, երկրորդ ընթերցմամբ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ մտցնելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, հունվարի 20-ին ասաց Հայաստանի արդարադատության առաջին փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ առաջարկվող օրենսդրական փաթեթը թույլ կտա դատական կարգով բողոքարկել տարբեր մարմինների կամ նրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերը, որոնք ենթարկվում են վարչապետին կամ կառավարությանը, ինչպես նաեւ մարզպետարաններին եւ մարզպետերին՝ նրանց ոչ պատշաճ գործունեության կամ լիակատար անգործության առիթով՝ առանց վարչապետի կամ կառավարության դիտարկմանն ուղարկելու։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ