News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնավորությունն այնպիսին է, որ հնարավոր չէ նրան ինչ-որ ձեւով պաշտպանել կամ չպաշտպանել։ Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հուղարկավորության ժամանակ լրագրողներին ասաց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք անհրաժե՞շտ է պահպանել ՍԴ նախագահի անվտանգությունը։

«ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնավորությունն այնպիսին է, որ հնարավոր չէ նրան ինչ-որ ձեւով պաշտպանել կամ չպաշտպանել։ Ինքն ազատ մարդ է եւ գնում է դեպի ազատություն»։

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Նրա դին հայտնաբերել է կինը: Հարուցվել է քրեական գործ` ինքնասպանության հասցնելու հոդվածով:

Նշենք, որ Ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակված` պարզելու համար, թե ով է ոստիկանության այն աշխատակիցը, որը Facebook-ի իր էջում անպարկեշտ արտահայտություններ է արել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հասցեին, ասելով, թե հաջորդն ինքն է լինելու:

Հաջորդը դու ես. Ոստիկանության համազգեստով քաղաքացին սպառնո՞ւմ է Հրայր Թովմասյանին (ֆոտո)

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ