News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 25
USD
478.33
EUR
517.46
RUB
7.31
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հունվարի 20-ին տեղի է ունեցել ընդլայնված կազմով խորհրդակցություն, որը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանը։ Այս մասին հայտնում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել եւ ամփոփվել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2019 թվականի գործունեության արդյունքները։

Ըստ օրակարգի` ներկայացվել են ինչպես գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների ընթացքի, այնպես էլ իրականացված այլ առանցքային ծրագրերի եւ միջոցառումների վերաբերյալ զեկույցներ։

Մասնավորապես՝ 2019 թվականին Ծառայությունը ընթացք է տվել 1 մլն 389 հազար 278 վարույթների, որոնց կատարման շրջանակում պահանջատերերի օգտին վերականգնվել է ավելի քան 35 մլրդ 881 մլն ՀՀ դրամ, որը գերազանցել է նախորդ տարվա համադրելի ցուցանիշը՝ շուրջ 25.73%-ով:

Նշված ցուցանիշից ՀՀ պետական բյուջեի օգտին է վերականգնվել 13 մլրդ 690 մլն 509 հազար ՀՀ դրամ, իրավաբանական անձանց օգտին՝ 18 մլրդ 733 մլն 98 հազար ՀՀ դրամ, ֆիզիկական անձանց օգտին՝ 1 մլրդ 223 մլն 611 հազար ՀՀ դրամ, այլ (ոչ գույքային) բնույթի կատարողական վարույթներով՝ 1 մլրդ 471 մլն 852 հազար ՀՀ դրամ, իսկ հայցի ապահովման բնույթի կատարողական վարույթներով՝ 762 մլն 643 հազար ՀՀ դրամ:

Հարկադիր էլեկտրոնային աճուրդի է ներկայացվել 11 հազար 647 լոտ՝ 12 մլրդ 197 մլն 727 հազար ՀՀ դրամ արժողությամբ, վաճառվել է 9762 լոտ, 3 մլրդ 62 մլն 940 հազար ՀՀ դրամ արժողությամբ։

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Դավիթ Բեգինյանն ընդգծել է․

«Մենք շարունակելու ենք օրենսդրական բարեփոխումների, տեղեկատվական տեխնոլոգիաների նոր գործիքակազմի ներդրման գործընթացը Ծառայությունում, եւ կատարողական վարույթների շրջանակում համապատասխան կառույցների հետ փոխգործակցության ակտիվացումը, որն ուղղված է լինելու քաղաքացիներին մատուցվող ծառայությունների դյուրացմանն ու արդյունավետության բարձրացմանը: Եվ, յուրաքանչյուրս պետք է հետամուտ լինենք այդ բարեփոխումների իրականացմանը, որպեսզի ունենանք ցանկալի արդյունք՝ պահպանելով օրենքի բոլոր կետերը: Սա է մեր առաքելությունը՝ լինել բացատրելի, արժանանալ քաղաքացու վստահությանը, իսկ աշխատանքը՝ ծառայեցնել բացառապես ի շահ Հայաստանի Հանրապետությանն ու արդարադատության պահպանմանը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ