News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում այսօր` հունվարի 20-ին, բազմանադամ ընտանիքի վագոն-տնակ է այրվել: NEWS.am-ի հետ զրույցում ընտանիքի քավորը` Արմեն Սարգսյանը, պատմեց, որ հրդեհի ժամանակ տանը միայն երեխաներն ու կանայք են եղել, որոնք, բարեբախտաբար, կարողացել են այրվող տնակից դուրս գալ, սակայն տնակից ոչինչ փրկել չի հաջողվել:

«9 հոգանոց բազմանդամ ընտանիքը անօթեւան է մնացել, հիմա մի մասը մեր տանն են, մի մասը  բարեկամների, բայց իրենց օգնություն է անհրաժեշտ, քանի որ ամեն ինչ այրվել է, նույնիսկ հագուստ չեն կարողացել դուրս բերել»,-ասաց նա նշելով, որ ընտանիքում երկու անչափահաս երեխա կա` 6 եւ 2 տարեկան:

Արմեն Սարգսյանի խոսքով`  ընտանիքը գտնվում է սոցիալապես ծանր վիճակում, ընտանիքի չափահաս անդամները տարբեր բնույթի աշատանքներով են ընտանիքի հոգսերը հոգացել:

«Նրանք էդ վագոններ մոտ կիսակառույց տուն ունեն եւ կուզեմ դիմեմ բոլորին, որ գոնե օգնեն էդ տունը կառուցեն, ապրեն: Ընտանիքի անունից դիմում եմ բոլորին խնդրանքով` օգնեք ոտքի կանգնի  այդ ընտանիքը»,-ասաց նա:

Նշենք, որ ԱԻն-ից էլ հայտնում են, որ հունվարի 20-ին, ժամը 13:34-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում՝ արագաչափի մոտակայքում, այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:44-ին, մարվել` 18:57-ին: Այրվել է 8-րդ փողոցի թիվ 3 հասցեում գտնվող բնակելի երկու մետաղական տնակ (մոտ 50 քմ):

Ընտանիքի հետ կարող եք կապվել հետեւյալ  հեռախոսհամարով` 094 16  00 73

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ