News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մենք միշտ էլ դեմ ենք հանցավոր գործունեության, բնականաբար նաեւ այդ գործունեության արդյունքներին: Այս մասին, ԱԺ-ում «Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ նածագծերի փաթեթով քրեական պատասխանատվություն է նախատեսվում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, դրանք մասնակցելու կամ ներգարվվելու, կամ էլ նման մշակույթ կրող անձանց դիմելու համար:

Ներկայացնելով նախագիծը՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ սահմանում են տրվել «գող» եւ «գողական աշխարհ» բառերին:

ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը նշեց, որ իրենք առաջնորդվում են մի սկզբունքով՝ մարդուն պետք է դատել կատարած արարքի համար:

«Առանց արարք կատարելու՝ մարդուն դատելը չի բխում մարդասիրութան սկզբունքից: Ես մի քիչ դժվարանում եմ հասկանալ, թե ինչու է կառավարությունն այսօր գերակայություն հռչակել այս պայքարը, որովհետեւ սա ոչ թե հանցավորության, այլ ինչ-որ անորոշ երեւույթների դեմ պայքար է: Ասում եք՝ սահմանել եք՝ «Գողական աշխարհ», ինչ է նշանակում, ո՞վ կարող է դրա սահմանն ընդգծել: Լավ եք անում, որ պայքարում եք հանցավորության դեմ: Մենակ մի հուշում ասեմ՝ էդ գողական բառի հետ էլի երեք տառով բաղկացած հասկացություն կա, լավ կլինի նաեւ դրան անդրադառնաք», - ասաց Պետրոսյանը՝ դիմելով արդարադատության նախարարին:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ