News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Վեցամյա Օուենի ծնողները՝ Քեյթլին եւ Սայմոն Քոլիները, օգնել են նրան դրամահավաք կազմակերպել Ավստրալիայում տուժած կենդանիներին օգնելու համար։ Ակցիան ստացել է Owen’s Australian Creature Rescue անվանումը։

«Երբ Օուենն առաջին անգամ իմացավ հրդեհների մասին, նա, ինչպես եւ մենք բոլորս, շատ մտահոգվեցինք։ Մենք ցանկանում էինք ինչ-որ բան անել, որպեսզի նա օգնելու հնարավորություն ունենար»,- ասում է Քեյթլին Քոլին։

Քեյթլինի խոսքով՝ փոքր կավե կոալաներ ստեղծելու գաղափարը ի հայտ եկավ որպես ընկերներին եւ ընտանիքի անդամներին շնորհակալություն հայտնելու միջոց իրենց ներդրած ավանդի համար։ Դրամը հավաքող GoFundMe-ի էջում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ ձեռքի աշխատանք կավե կոալան որպես երախտագիտական նվեր կստանան նվիրատուները, ովքեր ֆոնդի հաշվին կփոխանցեն 50 եւ ավելի դոլար։

Ինքը՝ Օուենը, ասում է, որ պարզապես սիրում է կենդանիներին։ Նրան հատկապես դուր են գալիս կոալաները, որովհետեւ նրանք մագլցում են ծառերի վրա։

Օուենն արդեն վաղուց անցել է հազար դոլարի նախնական սահմանը՝ հավաքելով ավելի քան 230 հազար։ Հիմա նա մինչեւ երեք մլն դոլարի հասնելու հույս ունի։

Նվիրատվությունները կփոխանցվեն Wildlife Rescue South Coast Inc.-ին, որը վայրի կենդանիների փրկության եւ վերականգնման ամենամեծ խումբն է Նոր Հարավային Ուելսի հարավային ափի շրջանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ