News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ամբիոնը վերածվել է ներքին վախերի և հույզերի արտահայտման պատուհանի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։

«Ամբիոնի մոտեցող յուրաքանչյուր անձ հիշում է իր կյանքում տեղի ունեցած և իր հոգեվիճակի վրա անջնջելի հետք թողած միջադեպ և բնազդային պայքար սկսում դրա դեմ։

Իսկ միգուցե հարկ է ընդունել «քուչի բեսեդկում լռվելու» առաջարկությունը, բայց պարտադիր առաջարկողի և իր թիմի գլխավորությամբ, և շարունակել ներքին վախերի բացահայտման ու սպառման անվերջանալի գործընթացը արդեն այնտեղ՝ ազատելով ՀՀ բարձրագույն ներկայացուցչական մարմինը անձնական էմոցիոնալ պոռթկումներից։

Հեղափոխությամբ ծնվածներին հանգիստ չի տալիս «գավրոշից ավելի գավրոշ» լինելու ձգտումը, իսկ կարճամտության և սակավամտության հայտարարված մրցույթում գլխավոր մրցանակի հավակնորդների թիվը օրեցօր աճում է։

Շատ դժվար ընտրություն է լինելու . . .»,-նշել է նա։

Տպել
Ամենաշատ