News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սերբիայի եւ Մոնտենեգրոյի առաջնորդներ Ալեքսանդր Վուչիչը եւ Միլո Ջուկանովիչը չեն կարողացել ընդհանուր դիրքորոշման հասնել Սերբական ուղղափառ եկեղեցու շուրջ իրավիճակի հարցում: Այս մասին հինգշաբթի Blic պարբերականին հայտնել է Սերբիայի նախագահը՝ Երուսաղեմում իր գործընկերոջ հետ բանակցությունների արդյունքներով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք երկար խոսեցինք սերբ ժողովրդի վիճակի եւ Մոնտենեգրոյում վերջերս ընդունված դավանանքի ազատության մասին օրենքի շուրջ ու համաձայնվեցինք, որ մեր դիրքորոշումներն իրարից չափազանց հեռու են, եւ այս հարցերում ընդհանուր դիրքորոշման հասնելու հնարավորություն չկա: Միաժամանակ մենք զրուցել ենք որպես քաղաքակիրթ եւ պատասխանատու մարդիկ, որոնք իրենց հաշիվ են տալիս, որ Սերբիան եւ Մոնտենեգրոն չպետք է հակադրել մեկը մյուսին, եւ անհրաժեշտ է ամենակարճ ժամկետում շարունակել բանակցությունները՝ հանուն լարվածության թուլացման եւ լուծման որոնման»,- հայտարարել է Վուչիչը:

Նրա խոսքով՝ քննարկվել է նաեւ «Սերբիայի եւ Մոնտենեգրոյի եվրոպական ուղին ու եվրոպական ինստիտուտներում ապագա ելույթների մեծ համակարգվածությունը»: Վուչիչը եւ Ջուկանովիչը նաեւ մտադիր են «շարունակել տարածաշրջանում ապրանքների, մարդկանց եւ ծառայությունների ավելի մեծ ազատության ու տեղաշարժման արագության մասին զրույցը»:

Սերբական ուղղափառ եկեղեցու ծխականների զանգվածային բողոքի ցույցեր են ընթանում Մոնտենեգրոյում, Սերբիայում եւ Սերբական Հանրապետությունում (Բոսնիա եւ Հերցեգովինայի կազմավորում) ի նշան բողոքի Մոնտենեգրոյում Սերբական ուղղափառ եկեղեցու դուրսմղման դեմ, որտեղ 2019 թվականի դեկտեմբերի 27-ի գիշերը երկրի խորհրդարանն ընդունել է «Դավանանքի եւ համոզմունքների ազատության եւ կրոնական համայնքների իրավական վիճակի մասին» օրենքը: Օրենքին կողմ է քվեարկել ներկա 45 պատգամավորից 45-ը, փաստաթուղթը քննարկվել է ընդդիմության բոլոր պատգամավորներին ոստիկանության կողմից ձերբակալելուց հետո: Դեկտեմբերի 28-ին օրենքը ստորագրել է երկրի նախագահ Ջուկանովիչը:

Մոնտենեգրոյի նախագահը Սերբական ուղղափառ եկեղեցուն մեղադրում է երկրում կրոնական մենաշնորհը պահպանելու փորձի մեջ: Նա հայատարարել է, որ Ուկրաինայի օրինակով «չեռնոգորյան եկեղեցու համար» կհասնի ինքնակառավարման: Նոր եկեղեցու ստեղծման շրջանակում Մոնտենեգրոյի կառավարությունը խորհրդարանում անցկացրել է դավանանքի ազատության եւ կրոնական համայնքների կարգավիճակի մասին օրենքը, որով նախատեսվում է Սերբական ուղղափառ եկեղեցու ունեցվածքի առգրավում:

Խոսքն ավելի քան 650 սրբավայրերի մասին է, ներառյալ ուղղափառ աշխարհում հայտնի Օստրոգ վանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ