News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

2019 թվականի օգոստոսի 7-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ օգոստոսի 5-ի ժամը 10.30-ից օգոստոսի 7-ի ժամը 10.30-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Չեխովի 33 շենքի բնակարաններից մեկի մուտքի դուռը եւ գողացել ոսկյա զարդեր եւ չհրկիզվող պահարան, որի մեջ է եղել տանտիրոջ հորը պատկանող «AR-6» տիպի ատրճանակը։ Գողացել էին նաեւ տանտիրոջ «Տոյոտա»-ի բանալիները եւ շենքի բակից փախցրել մեքենան:

Նույն օրը ոստիկանության Կոտայքի բաժնից հեռախոսագիր էր ստացվել, որ ժամը 09.30-ին նշված ավտոմեքենան, այրված վիճակում, հայտնաբերվել է Կոտայքի մարզի Առինջ գյուղի կամրջի տակ:

Օգոստոսի 7-ին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով) 3-րդ մասի 1-ին 1.1 կետի, 183-րդ հոդվածի (Ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի) 3-րդ մասի 1-ին կետի եւ 185-րդ հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

Դեպքից ամիսներ անց ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օպերատիվ տվյալներ են ստացվել, որ նշված բնակարանային գողությունը կատարել եւ ավտոմեքենան փախցրել են Չեխովի փողոցի 24, 27 եւ 25 տարեկան երեք բնակիչներ:

Հունվարի 22-ին, ժամը 9-ին, կասկածվող անձինք իրենց բնակության հասցեներից բերման են ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին, ներկայացվել նախաքննական մարմնին եւ ձերբակալվել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ