News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 27
USD
478.39
EUR
520.92
RUB
7.28
ME-USD
0.04
Տեսնել լրահոսը

Միացյալ նահանգները դեռեւս կարող է տուրքեր սահմանել եվրոպական ավտոարտադրանքի վրա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսը, հայտնում է CNBC-ը։

Նախագահ Թրամփը սպառնում է 25 տոկոս տուրքեր սահմանել եվրոպական ավտոմեքենաների եւ պահեստամասերի համար։ Այդ սպառնալիքը, չնայած Ատլանտիկայի երկու կողմից վերջին դրական հայտարարություններին, դեռեւս սեղանին է։

Ռոսը պարզաբանել է, թե Թրամփը որոշել է, որ քանի դեռ բանակցությունները պտուղներ չեն տալիս, ինքը կշարունակի դրանք։ «Նա չի բացառել բանակցությունների տապալման դեպքում տուրքերի սահմանումը»,- նշել է Ռոսը։

Միացյալ Նահանգները ուզում է մինչեւ ԱՄՆ-ում ընտրությունները նոր առեւտրային համաձայնագիր կնքել Եվրոպայի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել