News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 22
USD
478.35
EUR
517.05
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ, թե ինչպես է ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը բանակցություններ վարում «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձի հետ։

Արման Սարգսյանը բանակցելիս անձին խոստացավ ձեռնաշղթաներով չտանել Ոստիկանություն. «Ես քեզ խոստանում եմ, որ ոչ ձեռքդ ձեռնաշղթա կգցենք, որ ինչ-որ մեկը չնկարի… Իմ մեքենայով գնում ենք իմ կաբինետ։ Ես եւ դու, ուրիշ մարդ չի լինի։ Արթուր, տես կյանքս քեզ վստահում եմ»։

Ահարոնյանը տեսանյութին կից նաեւ գրառում է արել.

«Այսօր «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձի հետ բանակցություններ է վարել ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը: Բանակցություններն ավարտվել են հաջողությամբ. կրակողը հանձնել է զենքը, հանձնվել իրավապահներին եւ տեղափոխվել ոստիկանություն:

Սոցցանցերում տարածվել է նրան մեքենա նստեցնելու պահի տեսանյութը, որը որոշ օգտատերերի կողմից արժանացել է քննադատական գնահատականների, մասնավորապես հարցադրումով, թե ինչու վնասազերծված անձը ձեռնաշղթաներով չէր:

Նկատենք, որ սոցցանցերում տարածվել է նաեւ Արման Սարգսյանի վարած բանակցությունների ձայնագրությունը․ զենքը հանձնելու պայմանավորվածություն ձեռք է բերվում նաեւ ձեռնաշղթաներ չհագցնելու պայմանով:

Այսինքն ձեռնաշղթաներ չհագցնելը բանակցության պայման է եղել եւ վնասազերծման կարեւոր բաղադրիչ:

Չիմացածի, չպատկերացրածի վերաբերյալ դատողություններ անողներին խորհուրդ ենք տալիս ձեռնպահ մնալ սիրողական մեկնաբանություններից»։

Հիշեցնենք, որ այսօր «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձի հետ բանակցություններ է վարել ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը: Բանակցությունների ավարտին անձը հանձնել է զենքը, հանձնվել իրավապահներին և տեղափոխվել ոստիկանություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ