News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նախազգուշացրել է, որ Լիբիայում շարունակվող հակամարտությունը կարող է ունենալ հետեւանքներ, որոնք նման կլինեն Սիրիայում պատերազմին, հայտնում է Reuters-ը։

«Մենք պետք է զգոն լինենք»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում։ «Եւ այժմ, նայելով Լիբիային, մենք պետք է շատ զգույշ լինենք, որպեսզի նման բան այլեւս չկրկնվի»։

«Գերմանիայի կանցլերը հավելել է, որ ԵՄ-ն պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի օգնի երկրներին լուծել հակամարտությունը՝ փախստականների հոսքի պատճառով ապագա խնդիրներից խուսափելու համար։ «Մենք պետք է կանխող միջոցներ ձեռնարկենք, բարին անենք այդ երկրների համար, որպեսզի կանխենք փախստականների հսկայական հոսքերը»,- ասել է կանցլերը։

«Մենք արել ենք առաջին փորձը, եւ դա Լիբիայի համար լուծում գտնելու միայն առաջին փորձն է՝ նախքան Լիբիան ինքը նույնպես կընկնի այդ թակարդը, ինչպես դա տեղի ունեցավ Սիրիայում»,- նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ