News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Դատաստանի օրվա ժամացույցը 20 վայրկյանով առաջ են գցել, եւ այժմ այն ցույց է տալիս 23։58։20՝ մինչեւ «միջուկային կեսգիշեր»։ Այս մասին հինգշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է ամերիկյան Bulletin of the Atomic Scientists ամսագրի նախագահ Ռեյչել Բրոնսոնը։ Հենց այս հրատարակչության կազմին է 1947թ․ առաջին անգամ հայտնվել ժամացույցը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի թարմացնենք ժամացույցը եւ մտահոգություն հայտնենք գոյություն ունեցող սպառնալիքների հանդեպ։ Այսօր մենք լավատեսությամբ համակված չենք»,- ասել է Բոնսոնը։

«Ժամանակի» փոփոխման պատճառների թվում «փորձագետները» նշել են, մասնավորապես, Իրանի միջուկային ծրագրի հարցով Համատեղ համընդգրկուն գործողությունների պլանի շուրջ իրավիճակը եւ Փոքր ու միջին հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրի գործողության դադարեցումը։

Դատաստանի օրվա ժամացույցը 2018-ից առաջ չէր գցվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ