News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հունվարի վերջին Թուրքիայի խորհրդարանի քննարկմանը կարող է ներկայացվել օրենսդրական նախագիծ, որը թույլ կտա մինչեւ 18 տարեկան անչափահաս աղջիկների բռնաբարողներին ամուսնանալ իրենց զոհերի հետ՝ պատժից խուսափելու համար, գրում է Daily Mail-ը։

Քննադատները հաստատում են, որ, այսպես կոչված, «ամուսնանալ բռնաբարողի հետ» օրենսդրական նախագիծն օրինականացնում է բռնաբարությունը, մանկական ամուսնությունը եւ հնարավոր է համարում երեխաների բռնաբարությունն ու սեռական շահագործումը։

Միացյալ ազգերի կազմակերպությունը նախազգուշացրել է, որ օրենքը օրինականացնում է երերխաների բռնաբարությունը եւ կհանգեցնի նրան, որ չարագործները անպատիժ կմնան՝ զոհերին ավելի խոցելի դարձնելով։

Ընդդիմադիր պատգամավորները նույնպես դատապարտել են օրենքի նախագիծը՝ նախազգուշացնելով, որ այն իրենց կամքին հակառակ աղջիկներին հարկադրաբար ամուսնացնելու, ինչպես նաեւ դաժան վերաբերմունքը խրախուսելու պատճառ կդառնա։

Նման նախագիծ թուրքական խորհրդարանին ներկայացվել էր 2016թ․, սակայն հետ էր կանչվել այն բանից հետո, երբ ամբողջ աշխարհում վրդովմունք էր առաջացրել։

2017թ․ Թուրքիան ընդունել է օրենք, որը թույլ է տալիս իսլամական մուֆտիներին ամուսնության քաղաքացիական արարողություններ անցկացնել։ Այս քայլը քննադատվել է որպես Թուրքիայի աշխարհիկ սահմանադրության խախտում եւ աղջիկ-հարսնացուների թվի ավելացման հեռանկար։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին բազմիցս մեղադրել են սեքսիզմի մեջ այն բանից հետո, երբ նա հայտարարել էր, որ կանայք հավասասր չեն տղամարդկանց, եւ որ ֆեմինիստները մերժում են մայրության գաղափարը։

2018թ․ Կանանց միջազգային օրվա նախաշեմին Էրդոզանը ԶԼՄ-ներին մեղադրել էր կանանց հանդեպ կենցաղային բռնությունների եւ երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի աճի մեջ՝ պահանջելով, որ լրագրողները նման միջադեպերի մասին չպատմեն։

Ստամբուլում 2016թ․ Թուրքիայի կանանց եւ ժողովրդավարության ասոցիացիայում Էրդողանը կանանց կոչ էր արել առնվազն երեք երեխա ունենալ՝ հայտարարելով, որ մայրությունը մերժող կինը «թերարժեք» է։

Ամուսնության օրինական տարիքը Թուքիայում 18-ն է, սակայն մանկական ամուսնությունների մասին 2018թ․ հրապարակված կառավարական զեկույցի համաձայն՝ վերջին տասը տարիներին ընդհանուր առմամբ իրականացվել է անչափահաս աղջիկների հետ 482 908 ամուսնություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ